TOP NEWS

2020 COVID - NO BOWLING

Bowling 2019

ՊԵԿ-Ը ՃՅՈՒՂԱՅԻՆ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԳԱՎԱԹԱԿԻՐՆ Է

 

Պետական եկամուտների կոմիտեի թիմը հաղթել է բոուլինգի մրցաշարում: Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային արհմիության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ամենամյա բոուլինգի թիմային 7-րդ առաջնությունը` նվիրված Հանրային ծառայությունների միջազգային օրվան: Մրցաշարին մասնակցել են 18 գերատեսչությունների թիմերը: Հաղթող է ճանաչվել Պետական եկամուտների կոմիտեի թիմը՝ արժանանալով ճյուղային արհմիության գավաթին: Թիմի անդամները նաև պարգևատրվել են ոսկե մեդալներով և պատվոգրերով:

Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Երևանի քաղաքապետարանի ու Հայաստանի պատմության թանգարանի թիմերը։

 

Bowling 2021

ՊԵԿ թիմն արդեն երկրորդ տարին անընդմեջ բոուլինգի մրցաշարում առաջին տեղն է զբաղեցնում։

 

Պետական եկամուտների կոմիտեի բոուլինգի թիմը հաղթող է ճանաչվել Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային արհմիության նախաձեռնությամբ տեղի ունեցած ամենամյա բոուլինգի մրցաշարում։ Թիմային 8-րդ առաջնությունը նվիրված է Հայաստանի պետական հիմնարկների արհմիության 90 ամյակին:

Մրցաշարում առաջին տեղը զբաղեցրել է Պետական եկամուտների կոմիտեի թիմը՝ արժանանալով ճյուղային արհմիության գավաթին: Թիմի անդամները նաև պարգևատրվել են ոսկե մեդալներով և պատվոգրերով:

 

Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Հայաստանի պատմության թանգարանի և Երևանի քաղաքապետարանի արհմիության թիմերը։

Bowling 2022

Պետական եկամուտների կոմիտեի թիմը երրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել բոուլինգի մրցաշարում՝ արժանանալով ճյուղային արհմիության գավաթին:

 

Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային արհմիության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ամենամյա բոուլինգի թիմային 9-րդ առաջնությունը` նվիրված Հանրային ծառայությունների միջազգային օրվան:

 

Մրցաշարում թիմի անդամ Հովհաննես Քաբաբյանը անհատական հաշվարկով, զբաղեցնելով երրորդ տեղը, նվաճել է փոքր գավաթ:

 

 

 

 

 

Coming Soon